• English
  • Հայերեն
  • Русский
Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Նիկոլաև
    • Օդեսա
    • Խերսոն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մեծ եղեռնի 105-րդ տարելիցին նվիրված միջոցառում

24 ապրիլի, 2020
Մեծ եղեռնի 105-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

   Ս.թ. ապրիլի 24-ին Օդեսայում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ          կազմակերպվեց ոչ բազմամարդ՝ Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:

  Հիշատակի սրբոց կարգ մատուցվեց Օդեսայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Աբգար Քելեջյանի կողմից:

 Միջոցառմանը ներկա էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը, Օդեսայի հայ համայնքի նախագահ Տիգրան Հարությունյանը, Օդեսայի մարզային խորհրդի պատգամավորներ մարզային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վադիմ Շկարովսկու գլխավորությամբ, ուկրաինահայեր:     Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հուշարձանին:

 Օդեսայի գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ այսօր ողջ աշխարհի առաջ ծառացած կորոնավիրուսային հիվանդության             մարտահրավերն է ստիպել, որ հայ ժողովրդի համար այս կարևոր՝ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը նշենք սեղմ կազմով։ Այս տարի աշխարհի բոլոր երկրներում չեղարկվել են Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի       ավանդական բազմամարդ միջոցառումները,  և այսօր՝ ապրիլի 24-ին, միայն        ծաղիկներ են զետեղվելու Հայոց Ցեղասպանության հուշարձաններին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում      մատուցվել է դռնփակ Սուրբ Պատարագ, իսկ ժամը 12-ին ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի։

Գ.Պետրոսյանը նաև նշեց, որ ցեղասպանությունը մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործություն է,և անհրաժեշտ է դատապարտել հայերի ցեղասպանությունը, որպեսզի պատմության մեջ որևէ ժողովրդի դեմ չկրկնվի ոճրագործությունը։ Չպետք է մոռանալ, որ հայ ազգի համար հիշողությունը բարոյական պարտավորություն է, և մեր նշանաբանը միշտ եղել է, կա և կլինի՝ «Հիշում եմ և պահանջում»։

Հյուպատոսը իր ելույթի վերջում մաղթեց բոլորին առողջություն, ուժ և կորով՝ հաղթահարելու այն դժվարությունները, որոնք ստեղծվել են այսօր ինքնամեկուսացման և սահմանափակումների այս արտակարգ պայմաններում։

          

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Օդեսա, Լեւ Տոլստոյի փող. 30
Հեռ.` (+380 48) 703-91-76, (+380 48) 703-91-78

Օդեսայում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: